Ամերիկյան Hewlett-Packard (HP) ընկերությունը դարձել է «Ռեալի» հովանավորը։
Այսօր պայմանագիր է ստորագրվել, ըստ որի HP-ն դարձել է պատմության մեջ առաջին ապրանքանիշը, որը տեղադրել է իր տարբերանշանը մադրիդյան ակումբի մարզաշապիկի թեւին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները, HP-ի հետ հովանավորչական պայմանագիրը Մադրիդի «Ռեալին» կբերի տարեկան 70 միլիոն եվրո։
Մադրիդյան թիմն առաջին անգամ նոր հովանավորի տարբերանշանով կխաղա Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Լա Լիգայի 23-րդ տուրի խաղում, որը կկայանա փետրվարի 4-ին «Սանտիագո Բեռնաբեուում»։
Hewlett-Packard-ը մասնագիտացած է անհատական համակարգիչների և տպիչների արտադրության մեջ: