Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին դժգոհ է մնացել Լա Լիգայի 20-րդ տուրի «Խետաֆեի» հետ հանդիպման (2:0) մրցավարությունից։
«Չեմ ցանկանում խոսել այդ մասին։ Նա ինձ դեղին քարտ ցույց տվեց։ Ես ասացի, որ կարծում եմ, որ այնտեղ 11 մետրանոց կար։
Մենք լավ հանդիպում անցկացրինք և գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը։ Եթե հաղթենք հաջորդ երկու խաղերում («Ատլետիկոյի» և «Ժիրոնայի» դեմ), կունենանք ևս վեց միավոր, դա հիանալի կլինի»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։