Մադրիդի «Ռեալը» կփորձի մեկ թիմում միավորել Կիլիան Մբապպեին, Ջուդ Բելինգհեմին և Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն, «Լոս Բլանկոսի» ղեկավարությունը նախատեսում է 2024 թվականի ամռանը պայմանագիր կնքել ֆրանսիացի 25-ամյա ձախ եզրային հարձակվող Կիլիան Մբապպեի հետ՝ պահպանելով ներկայիս աստղերին՝ 20-ամյա անգլիացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին և 23 ամյա բրազիլացի ձախ եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին։
Նախկինում տեղեկություններ հայտնվեցին, որ Մբապպեի հայտնվելը մադրիդյան ակումբում կարող է փոխել Բելինգհեմի և Վինիսիուսի դիրքերը և նույնիսկ հանգեցնել նրան, որ Մադրիդը բաժանվի այս խաղացողներից մեկից։
Այս մրցաշրջանում Բելինգհեմը «Ռեալի» կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Վինիսիուս Ժունիորը 19 խաղում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։