Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել «Բարսելոնան»

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գործակալ Ժորժե Մենդեշը «Բարսելոնային» առաջարկել է իր հաճախորդի ծառայությունները, հայտնում է Abc.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մենդեշը պատրաստ է լուծել ֆինանսական տարաձայնությունները, որոնք կարող են առաջանալ «Բարսելոնայի» և Մոուրինյոյի հնարավոր համագործակցության քննարկման ժամանակ։

Նշվում է նաև, որ հնարավոր խնդիր կարող է լինել այն, որ Մոուրինյոն ժամանակին գլխավորել է Մադրիդի «Ռեալը», և իսպանացի շատ երկրպագուներ դա կապում են այս ակումբի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը։

Մոուրինյոն իր հերթին հունվարի 16-ին լքեց «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը, որը զբաղեցնում էր 2021 թվականից։