Մարկուս Ռեշֆորդը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է IPaperSport-ը, ֆրանսիական ՊՍԺ-ն ծրագրում է անգլիացուն պայմանագիր կնքել ամռանը: Արժե ասել, որ սա առաջին դեպքը չէ, երբ խոսակցությունները Ռեշֆորդին կապում են ՊՍԺ-ի հետ:

Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 26-ամյա ֆուտբոլիստին գնահատում են 70 մլն եվրո։ Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է։ Կարմիր սատանաների առաջին թիմի կազմում հարձակվողն անցկացրել է 385 հանդիպում, որոնցում գործընկերների կազմում դարձել է 127 գոլի և 74 գոլային փոխանցման հեղինակ։