Թոմաս Տուխելն ուզում է հաջորդ տարի ևս մարզել «Բավարիան»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ մասնագետը ցանկանում է մինչև վերջ կատարել իր գործող պայմանագրի պարտավորությունները «Բավարիայի» հետ։ Ինչպես գիտեք, պայմանագիրը Տուխելին կապում է մյունխենյան գրանդի հետ մինչև 2025 թվականի կեսերը։

Նշվում է, որ Տուխելն արդեն պլանավորում է «Բավարիայի» կազմը հաջորդ մրցաշրջանի համար։ Ինչ վերաբերում է երկարաժամկետ ծրագրերին, ապա «Բավարիայից» հետո Տուխելը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա, որտեղ նախկինում մարզել է «Չելսին»:

«Բավարիան» այս պահին զբաղեցնում է երկրորդ տեղը Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: