Անդրե Օնանան մտածում է Կամերունի հավաքականում կարիերան ավարտելու մասին

Կամերունի և «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան մտածում է Կամերունի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Օնանան դժգոհ է, որ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում Կամերունի հավաքականի չորս հանդիպումներից մինչև 1/8 եզրափակչում դուրս մնալը, չորսից մասնակցել է միայն մեկ խաղի։ 27-ամյա ֆուտբոլիստը հակասական հարաբերություններ ունի նաև Կամերունի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Սամուել Էտո’Օի հետ։

Հիշեցնենք, որ Օնանան արդեն ավարտել էր կարիերան Կամերունի հավաքականում։ Դա տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին՝ Կամերունի հավաքականի՝ 2022 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու ժամանակ։ Այնուհետ Օնանան հեռացվեց ազգային հավաքականից՝ թիմի գլխավոր մարզիչ Ռիգոբերտ Սոնգի հետ կոնֆլիկտի պատճառով։

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կամերունի հավաքականը 2։0 հաշվով պարտվեց Նիգերիային։