«Ռոման» հայտարարել է Անխելինոյին ձեռք բերելու մասին

«Ռոման» հայտարարել է պաշտպան Անխելինոյին «ՌԲ Լայպցիգից» վարձավճարով ձեռք բերելու մասին:

27-ամյա իսպանացու վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Տրվում է հետգնման տարբերակ։ Հռոմեական թիմի կազմում Անխելինոն հանդես կգա 69 համարի մարզաշապիկով։

2023/24 մրցաշրջանի առաջին կեսում Անխելինոն վարձավճարով հանդես էր գալիս «Գալաթասարայում»։ Պաշտպանը ստամբուլյան ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում (1 գոլ, 1 գոլային փոխանցում)։

Անջելինոն նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», որի կազմում մասնակցել է 15 հանդիպման և կատարել 3 գոլային փոխանցում։