Զինեդին Զիդանը գրեթե երեք տարի առանց մարզչական աշխատանքի է։ Լեգենդար ֆրանսիացին կարող է հայտնվել Պրեմիեր Լիգայում։ Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Լիվերպուլի» ղեկավարները նպատակ են դրել հրավիրել Զիդանին: Նրանք կցանկանային տեսնել Խաբի Ալոնսոյին «Էնֆիլդում», սակայն երիտասարդ մարզիչը կարծում է, որ իր համար դեռ վաղ է մեծ ակումբ գնալը. այժմ նա որոշել է մշակել պայմանագիրը «Բայերի» հետ:
Այսպիսով, «Լիվերպուլը» փնտրում է պլան Բ։ Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլի» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Զիդանի շրջապատի հետ՝ պարզելու՝ արդյոք նա պատրաստ է աշխատել Պրեմիեր Լիգայում։
Ֆրանսիացին նախկինում մերժել էր «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն «Էնֆիլդում» նրան սպասում է թիմ, որն արդեն պատրաստ է պայքարել տիտղոսների համար։ Բացի այդ, «Լիվերպուլը» պատրաստ է գրավել Զիդանին՝ իր ուզած ֆուտբոլիստներին ձեռք բերելու հնարավորությամբ։