«Ռոմայի» հարձակվող Անդրեա Բելոտին մտադիր է տեղափոխվել «Ֆիորենտինա»։
30-ամյա ֆուտբոլիստը ստիպված է բավարարվել պահեստայինի դերով, որից այնքան էլ գոհ չէ։ Ինչպես հայտնի է, Բելոտիի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ֆիորենտինան»: Լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի խոսքերով՝ հարձակվողին գրավում է կարիերան շարունակելու այս տարբերակը:
Անդրեա Բելոտին ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը մեկնարկային կազմում հայտնվել է ընդամենը տասը անգամ։ Transfermarkt-ի փորձագետները Բելոտիի արժեքը գնահատում են 6 միլիոն եվրո։ Իտալացու պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: