«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարություն է տարածել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ կապված իրավիճակի վերաբերյալ, ով ժամանակավորապես հեռացվել է մարզումից և բաց է թողել Անգլիայի գավաթի չորրորդ տուրի «Նյուպորտի» դեմ հանդիպումը (4:2):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 25-ին ֆուտբոլիստին նկատել են գիշերային ակումբներից մեկում «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումից մի քանի ժամ առաջ։
«Մարկուսը պատասխանատվություն է կրել իր գործողությունների համար: Ակումբը հասկացել է իրավիճակը և կիրառել կարգապահական տույժեր, միջադեպը հարթվել է»,- ասված է «Մանչեսթեր Յունայթեդի» հայտարարության մեջ։
26-ամյա անգլիացին կկարողանա վերադառնալ մարզումներին ընդհանուր խմբում։
Հունվարի 29-ին հաղորդվել էր, որ խաղացողը կարող է տուգանվել 764 հազար եվրոյով։