Հայտնի է դարձել, թե ինչ պայմաններում «Չելսին» Մուդրիկի համար կվճարի «Շախտյորին» ևս 30 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ուկրաինական ակումբը եզրային հարձակվողի համար ստացել է 70 միլիոն եվրո, եւս 30 միլիոնը նախատեսված է բոնուսների տեսքով։
Ինչպես հայտնում է The Athletic-ի լրագրող Լիամ Թոմեյը, Անգլիայի առաջնությունում կամ Չեմպիոնների Լիգայում յուրաքանչյուր չեմպիոնության համար լոնդոնցիները պետք է փոխանցեն 5 միլիոն եվրո։
Այսպիսով, «Շախտյորը» կկարողանա ստանալ ամբողջ գումարը միայն այն դեպքում, եթե «Չելսին» նվաճի վեց գավաթ։
Այս մրցաշրջանում «Չելսին» Պրեմիեր Լիգայի 9-րդ տեղում է և չի մասնակցում եվրոպական մրցաշարերին։