«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հիվանդության պատճառով չի անցկացնի հունվարի 28-ին կայանալիք Անգլիայի գավաթի 1/16-րդ եզրափակիչ հանդիպումը «Նյուպորտի» հետ։
«Մարկուս Ռեշֆորդը բավականաչափ պատրաստված չէ «Նյուպորտի» դեմ խաղի հայտացուցակում լինելու համար։ Նա մնաց Կարինգթոնում, որտեղ շարունակում է վերականգնվել և մարզվել»,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ անգլիական թիմի հարձակվողն ավելի վաղ գիշերային ակումբում էր եղել մի քանի ժամ առաջ, երբ հայտարարել էր, որ շատ վատ է ուրբաթ առավոտյան մարզվելու համար։