Յուրգեն Կլոպը կարող էր նախորդ մրցաշրջանում լքել «Լիվերպուլը»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող էր նախորդ մրցաշրջանում լքել թիմը։

Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Լիվերպուլից»։

Ինչպես հայտնում է Times Sport-ը, Կլոպը ցանկանում էր լքել մերսիսայդյան ճամբարը նախորդ մրցաշրջանի կեսերին, սակայն կինը համոզեց նրան շարունակել աշխատել ակումբում։

Այս պահին «Լիվերպուլը» 21 տուրից հետո 48 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։