«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող էր նախորդ մրցաշրջանում լքել թիմը։
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Լիվերպուլից»։
Ինչպես հայտնում է Times Sport-ը, Կլոպը ցանկանում էր լքել մերսիսայդյան ճամբարը նախորդ մրցաշրջանի կեսերին, սակայն կինը համոզեց նրան շարունակել աշխատել ակումբում։
Այս պահին «Լիվերպուլը» 21 տուրից հետո 48 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։