Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը կարծիք է հայտնել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ վերջին հանդիպման մասին, որում «սերուցքայինները» հաղթեցին 2-1 հաշվով՝ չնայած այն բանին, որ խաղի ընթացքում պարտվում էին։
«Մենք միշտ ձգտում ենք աշխատել պաշտպանության վրա։ Դանդաղ սկսեցինք, բայց փոխեցինք հանդիպման դինամիկան ու ցուցադրեցինք մեր խաղը։ Ի վերջո, ամեն ինչ լավ ստացվեց։
Հուսով եմ՝ կարող եմ շարունակել գոլեր խփել և չվնասվել, որպեսզի օգնեմ թիմին հաղթել հանդիպումներ և տիտղոսներ։ Ես և Կամավինգան լավ աշխատեցինք միասին, և ես կարողացա հիանալի գոլ խփել:
Սա՞ է մեր հաջորդ վերադարձը: Մենք այնքան հաճախ ենք խաղում, որ սովորական է թվում: Մենք երբեք չենք հանձնվում և միշտ հիշում ենք, որ պայքարելու ենք մինչև վերջին րոպեն»,- Վինիսիուսի խոսքը մեջբերում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը։