Նաբիլ Ֆեկիրը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Սաուդյան «Ալ-Նասր» և «Ալ-Հիլալ» ակումբները բանակցություններ են վարում 2018 թվականի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի խաղացող Նաբիլ Ֆեկիրի հետ պայմանագիր կնքելու համար, ով ներկայումս հանդես է գալիս իսպանական «Բետիսում»։ Այս մասին հայտնում է լրագրող Սանտի Աունան X սոցիալական ցանցում։

Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ արդեն առաջարկ են ներկայացրել Ֆեկիրի շրջապատին։ «Բետիսի» հետ համաձայնության հասնելը դժվար չի լինի։ Գործարքը գնահատվում է 20 մլն եվրո:

Լա Լիգայի այս մրցաշրջանում Նաբիլ Ֆեկիրը «Բետիսի» կազմում մասնակցել է հինգ հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։