Կիսապաշտպան Նեմանյա Մատիչը «Ռենից» է տեղափոխվել «Լիոն»: Լիոնի ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 35-ամյա խաղացողի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Մատիչի տրանսֆերային արժեքը կազմում է 2,6 միլիոն եվրո։
Կիսապաշտպանը «Ռեն» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ «Ռոմայից»։ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Մատիչը ակումբի կազմում անցկացրել է 13 հանդիպում և ոչ մի գոլ չի խփել։
Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Լիոնը» 19 հանդիպումից 16 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը։ «Ռենը» 25 միավորով 9-րդ տեղում է։