Լոնդոնի «Թոթենհեմը» պատրաստվում է հունվարի պատուհանի փակվելուց առաջ նոր առաջարկ անել «Չելսիին» կիսապաշտպան Քոնոր Գալագերի տրանսֆերի համար, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ այս ամիս «Թոթենհեմի» ղեկավարությունը բանակցություններ է վարել «Չելսիի» հետ գործարքի վերաբերյալ, սակայն արևմտյան լոնդոնցիները ցանկանում են ֆուտբոլիստի համար ստանալ ավելի քան 90 միլիոն եվրո։
Քոնորը «Չելսիի» ակադեմիայի սան է և 2018 թվականից խաղում է հիմնական թիմում։ «Կապույտների» հետ Գալագերը 2018/19 մրցաշրջանում հաղթել է Եվրոպա Լիգան։ Հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալը անգլիացի կիսապաշտպանի մոտավոր արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո։Քոնոր Գալագերի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Այս մրցաշրջանում անգլիացի կիսապաշտպանն Պրեմիեր Լիգայում անցկացրել է 20 հանդիպում և կատարել չորս գոլային փոխանցում։