«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին չորեքշաբթի օրը նկատել են Բելֆաստի գիշերային ակումբներից մեկում: Այս մասին իր էջերում հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով սոցցանցերի կադրերը։
Ռեշֆորդը չի մարզվել ուրբաթ օրը։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը դա բացատրել է հիվանդությամբ:
«Ռաշֆորդը հիվանդ էր, Էվանսը նույնպես: Մենք պետք է տեսնենք, թե ինչպես են նրանք ապաքինվում»,- լրագրողներին ասել է Տեն Հեգը:
Դժվար է ասել, թե արդյոք Ռեշֆորդի հիվանդությունը կապված է նրա գիշերային ակումբ մեկնելու հետ: Լրագրողները կապ են հաստատել ակումբի ներկայացուցիչների և ֆուտբոլիստի հետ մեկնաբանությունների համար, սակայն դեռևս ոչ մի արձագանք չկա։