Կիլիան Մբապպեն կօգնի «Մանչեսթեր Յունայթեդին» գնել «Ռեալի» աստղին

Կիլիան Մբապպեի ապագան մնում է անորոշ։ Աստղային ֆրանսիացին կա՛մ կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, կա՛մ կմեկնի Մադրիդի «Ռեալ»։ Երրորդ տարբերակ կարծես թե չկա, չնայած ավելի վաղ լուրերը հարձակվողին կապում էին նաև «Լիվերպուլի» հետ:

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը Mirror-ին հղումով, Մբապպեի տեղափոխությունը «Ռեալ» կարող է օգնել «Մանչեսթեր Յունայթեդին» ավարտին հասցնել Վինիսիուս Ժունիորի տրանսֆերը։ Սա առաջին անգամը չէ, որ մամուլում տեղեկություններ են հայտնվում բրազիլացի աստղին ձեռք բերելու «կարմիր սատանաների» ցանկության մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է բաժանվել Վինիսիուսից Մբապպեի հետ պայմանագիր կնքելիս։