«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնական ակումբում իր ապագայի մասի:
«Ես հանգիստ եմ վերաբերվում իմ ապագային։ Ես այստեղ եմ արդեն 2,5 տարի։ Պեպը «Բարսելոնայում» աշխատեց 4 տարի, Լուիս Էնրիկեն՝ 3։ Կգա ժամանակ, երբ ես ստիպված կլինեմ հեռանալ։
Առայժմ խորհուրդ եմ տալիս մոռանալ այդ մասին։ Նրանք գոհ են նախագծից, նախագահը հպարտանում է դրանով։ Դեկուի հետ մենք արդեն քննարկել ենք հաջորդ մրցաշրջանի հարցերը։ Օգոստոսից իմ հնարավոր հեռանալու մասին լուրեր են պտտվում, բայց ես դեռ այստեղ եմ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։
«Բարսելոնան» 20 խաղից հետո ունի 44 միավոր և զբաղեցնում է Լա Լիգայի 3-րդ տեղը։ 44-ամյա մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։