«Բավարիայի» երեք ֆուտբոլիստներ վնասվածք են ստացել

Մոտ ժամանակներս վնասվածքների պատճառով «Բավարիային» չեն կարողանա օգնել կիսապաշտպաններ Յոզուա Կիմմիխն ու Կոնրադ Լայմերը, ինչպես նաև պաշտպան Դայո Ուպամեկանոն, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Երեքն էլ վնասվածքներ են ստացել հունվարի 24-ին Բունդեսլիգայի 13-րդ տուրի՝ «Ունիոնի» դեմ հետաձգված խաղում (1:0): Ուպամեկանոն քաշեց ազդրի մկանը, Լայմերը պատռեց սրունքի մկանը, իսկ Կիմմիխը ուսի վնասվածքով դուրս մնաց դաշտից:

«Լայմերի և Ուպամեկանոյի վնասվածքը շաբաթներ կտևի: Ինչ վերաբերում է Կիմմիխին, ապա նրա ուսը նախ պետք է անշարժացնել։ Հետո մենք կհետևենք ապաքինման գործընթացին»,- ասել է մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Աուգսբուրգի» հետ 19-րդ տուրի խաղից առաջ։