Գրեսի Բենզեման՝ «Ալ-Իթթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմայի եղբայրը, հերքել է ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին մամուլում հայտնված լուրերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Բենզեմային հետ բերելու ցանկություն է հայտնել, սակայն «Լոս Բլանկոսի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրաժարվել է դա անել։
«Սուտ է»,- սոցցանցում գրել է 36-ամյա ֆուտբոլիստի եղբայրը։
Բենզեման «Ռեալում» հանդես է եկել 2009 թվականից, իսկ նախորդ մրցաշրջանի վերջում հեռացել է ակումբից։