Իտալական ակումբը գնեց «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստին

«Նապոլին» հայտարարել է «Ասթոն Վիլայի» բելգիացի կիսապաշտպան Լեանդեր Դենդոնկերին մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով ձեռք բերելու մասին։

Դենդոնկերը «Ասթոն Վիլայում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 կիսատ հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 11 մլն եվրո։