Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տեղափոխությունը «Լոկոմոտիվից» «Զենիթ» ձախողվեց՝ ֆուտբոլիստի աշխատավարձի հետ կապված անհամապատասխանությունների պատճառով։ Այս մասին Չեմպիոնշիփին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Բանակցությունների ընթացքում խաղացողը պահանջել է մոտ 2 միլիոն եվրո աշխատավարձ, կողմերը չեն կարողացել պայմանավորվել աշխատավարձի շուրջ, ինչի պատճառով էլ բանակցություններն ավարտվել են։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Զենիթը» և «Լոկոմոտիվը» պայմանավորվել են պաշտպան Նաիր Թիկնիզյանին մոսկովյան ակումբից պետերբուրգյան ակումբ տեղափոխելու շուրջ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնշիփի աղբյուրները հայտնել էին, որ «Զենիթը» Թիկնիզյանին առաջարկում է մոտ 1,2 միլիոն եվրո, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան նա ստանում է «Լոկոմոտիվում»։