Ռոբերտ Լևանդովսկի. «Իսպանիայի գավաթի խաղարկությունը սպասվածից շուտ ավարտվեց»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Ատլետիկի» հետ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում կրած պարտությունից հետո (2-4) գրառում է կատարել։ Նշենք, որ այս հանդիպմանը լեհ հարձակվողը դարձել է մեկ գոլի հեղինակ։

«Իսպանիայի գավաթի խաղարկությունը սպասվածից շուտ ավարտվեց: Մենք պետք է միասնական մնանք որպես թիմ և կենտրոնանանք հաջորդ խաղերի վրա»,- գրել է Լևանդովսկին իր սոցցանցում։

Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։

Լրացուցիչ ժամանակում «Ատլետիկը» երկու գոլ խփեց «Բարսելոնային» և կատալոնական ակումբին դուրս թողեց մրցաշարից։

Մրցաշարի գործող հաղթողը Մադրիդի «Ռեալն» է, որն այս մրցաշրջանում նույնպես ավարտեց իր մասնակցությունը մրցաշարին՝ 2-4 հաշվով պարտվելով Մադրիդի «Ատլետիկոյին»։