Մյունխենի «Բավարիան» և «Նյուքասլը» դադարեցրել են «կաչաղակների» պաշտպան Կիրան Տրիպիերի տրանսֆերի շուրջ բանակցությունները, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլը» մտադիր չէ վաճառել Կիրանին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Հիշեցնենք, որ «Բավարիան» ավելի վաղ 33-ամյա ֆուտբոլիստի համար անգլիական ակումբին առաջարկել էր 15 միլիոն եվրո, սակայն մերժում էր ստացել։
Նշվում էր, որ 33-ամյա անգլիացին արդեն համաձայնեցրել էր անձնական պայմանագրի պայմանները մյունխենցիների հետ։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։