«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ինտերից» կրած պարտությունից հետո (0-1) խոսել է իտալական Ա Սերիայի ակումբների ֆինանսական վիճակի մասին, հիշեցնենք, որ եզրափակչում միակ գոլը խփել է հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
«Ցավոք սրտի, Ա Սերիայում կան նրանք, ովքեր ունեն 900 միլիոն եվրո, 1 միլիարդ եվրո պարտք, և կան այնպիսիք, ինչպիսին «Նապոլին» է, որը նվաճեց Սկուդետտոն 85 միլիոն եվրո շահույթով և 150 միլիոն եվրո պահուստով։
Թիմը տվեց ամեն ինչ։ Նրանք դեռ մրցանակ կստանան հաղթելու համար»,- X սոցիալական ցանցում Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան։
«Նապոլին» ներկայումս զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: Թիմը 20 տուրերում վաստակել է 31 միավոր։