Լեանդրո Պարեդեսը պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերին

«Ռոմայի» ֆուտբոլիստ Լեանդրո Պարեդեսը մեկնաբանել է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերն այն մասին, որ այլեւս չի հավատում ֆուտբոլային մրցանակներին։

«Կրիշտիանուն ասելով, որ մրցանակները մոդայից դուրս են, նույնն է, ինչ Պեպեն ասում է, որ վարսահարդարները մոդայից դուրս են»,- Պարեդեսի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։

Հիշեցնենք, որ նախորդ աշնանը Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել էր 2023 թվականի լավագույն խաղացող։ Նաև այս շաբաթ Մեսսին ստացավ ՖԻՖԱ-ի վարկածով 2023 թվականի լավագույն խաղացողի մրցանակը։