«Բավարիան» հետաքրքրված է «Նյուքասլի» պաշտպան Կիրան Տրիպյեի ծառայություններով։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ մյունխենցիները «կաչաղակներին» առաջարկել են 15 միլիոն եվրո։
Նախկինում «Բավարիան» դիտարկում էր վարձակալության տարբերակը և գնելու իրավունքը։ Այժմ գերմանացիները ցանկանում են անմիջապես ձեռք բերել 33-ամյա անգլիացուն։ «Նյուքասլը» մերժել է բավարացիների խնդրանքը։ Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։
Այս մրցաշրջանում Կիրան Տրիպյեն մասնակցել է 19 հանդիպման և կատարել 7 գոլային փոխանցում։ «Նյուքասլի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։