Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն առաջ է անցել վերականգնման ժամանակացույցից։
Ինչպես հայտնում է Marca-ն, բրազիլացի ֆուտբոլիստը կարող է խաղադաշտ վերադառնալ փետրվարի վերջին կամ մարտի սկզբին։
Հիշեցնենք, որ Միլիտաոն այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել, քանի որ ամռանը ծնկի խաչաձեւ կապանների վնասվածք էր ստացել։ Սպասվում էր, որ Էդերը բաց կթողնի առնվազն մինչև ապրիլ:
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան նման վնասվածք է ստացել նույնիսկ ավելի վաղ, քան Միլիտաոն։ Այնուամենայնիվ, բելգիացու ապաքինման ժամկետները դեռևս հայտնի չեն: Մադրիդի «Ռեալը» մեկ միավորով է հետ մնում Լա Լիգայի առաջատար «Ժիրոնայից»։