«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա ռուսական ակումբից՝ չնայած եվրոպական ակումբների հետաքրքրությանը, իր սոցցանցերում հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը։
Ըստ աղբյուրի՝ Սպերցյանը տպավորել է բազմաթիվ եվրոպական թիմերի՝ Իտալիայից, Հոլանդիայից, Գերմանիայից և Իսպանիայից։ Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը նպատակ ունի նվաճել ՌՊԼ-ը «Կրասնոդարի» հետ, և միայն դրանից հետո քննարկի Եվրոպա տեղափոխվելու տարբերակը:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով հետաքրքրվում է իտալական «Յուվենտուսը»։