Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումների ժամանակացույցը

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին փուլը մեկնարկում է երեքշաբթի և չորեքշաբթի՝ փետրվարի 13-ին և 14-ին։ Հանդիպումները կանցկացվեն փետրվարի 20-21-ին և մարտի 5-6-ին, մարտի 12-13-ին:

«Կոպենհագեն» – «Մանչեսթեր Սիթի», «Լայպցիգ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումները նախատեսված են փետրվարի 13-ին և մարտի 6-ին: Փետրվարի 14-ին և մարտի 5-ին կհանդիպեն ՊՍԺ – «Ռեալ Սոսյեդադ» և «Լացիո» – «Բավարիա» զույգերը։

Փետրվարի 20-ին և մարտի 13-ին կկայանան «Ինտեր» – «Ատլետիկո Մադրիդ» և «ՊՍՎ» – «Բորուսիա Դորտմունդ», իսկ փետրվարի 21-ին և մարտի 12-ին «Պորտու» – «Արսենալ» և «Նապոլի» – «Բարսելոնա» խաղերը: Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը նշանակված է մարտի 15-ին։

Խմբային փուլի արդյունքներով մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին 16 թիմեր, որոնցից 8-ն իրենց խմբերում գրավեցին առաջին տեղը, ևս 8-ը՝ երկրորդ։ 1/8 եզրափակիչ փուլում նույն երկրի թիմերը և նույն խմբում հանդես եկող ակումբները չեն կարող հանդիպել միմյանց հետ։

Չեմպիոնների Լիգայի 2023/2024 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա 2024 թվականի հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։