Հունվարի 21-ին «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթել է «Ալմերիայի» Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի խաղում։ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 3։2 հաշվով։
Դարպասապահ Կեպա Արիսաբալագան խաղի ընթացքում ոչ մի սեյվ չի կատարել, ինչի պատճառով էլ մեկնաբանություններում Մադրիդի «Ռեալի» երկրպագուների կողմից քննադատության է արժանացել։
«Կեպա, իմ թիմից հեռու»,
«Դարպասում խաբեբայությունն ավելի օգտակար կլիներ, քան Կեպան»,
«Ես ատում եմ Կեպային»,
«Կեպային հետ ուղարկեք «Չելսի» ընդմիջմանը»
«Կեպա, հեռացիր իմ ակումբից»
«Ի դեպ, Կեպան դեռ «Չելսիի» դարպասպաահն է»
«Կեպան «Ռեալում», ինչպե՞ս դա տեղի ունեցավ»
Կեպան «Ռեալ» է տեղափոխվել «Չելսիից» 2023 թվականի օգոստոսին վարձավճարով մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ 29-ամյա իսպանացու տրանսֆերը կապված էր «սերուցքայինների» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուայի լուրջ վնասվածքի հետ։
Այս մրցաշրջանում Կեպան անցկացրել է 18 հանդիպում, որոնցից 7-ը անառիկ է պահել դարպասը, իսկ մնացածում բաց է թողել 18 գոլ։