Ռոբերտ Լևանդովսկին պահանջներ է ներկայացրել Չավիին

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Ունիոնիստաս դե Սալամանկա» թիմի հետ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի հանդիպումից հետո (3:1) պահանջներ է ներկայացրել կատալոնական թիմի մարզիչ Չավիին, հայտնում է Bar Canaletes-ը սոցիալական ցանցերում։ Լեհ հարձակվողին դուր չի եկել մեկնարկային կազմի ընտրությունը։

«Գավաթը միակ մրցաշարն է, որում մենք դեռ հաղթելու լավ հնարավորություններ ունենք, դուք պետք է ավելի ուժեղ կազմ ընտրեիք»,- ասել է Լևանդովսկին։

«Ես և իմ անձնակազմը վերլուծել ենք ամեն ինչ, կազմը ճիշտ էր»,- պատասխանել է Չավին։

20 տուրից հետո «Բարսելոնան» 44 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը: Թիմը առաջատար «Ժիրոնայից» հետ է մնում ութ միավորով:

Այս մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Լևանդովսկին նախկինում հանդես է եկել Մյունխենի «Բավարիայում» և Դորտմունդի «Բորուսիայում»: