Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին ԱԱ-2026-ի ընտրական խաղում Ուրուգվայից կրած պարտությունից հետո (0:2) վիճաբանել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի հետ, հայտնում է LA100-ի լրագրող Շերկիս Բիալոն։
Ըստ աղբյուրի՝ հակամարտությունը սկսվել է դեռ խաղից առաջ և սրվել այն բանից հետո, երբ տեղեկություն է հայտնվել, որ Արգենտինայի հավաքականի որոշ ֆուտբոլիստներ հանդիպումից մի քանի օր առաջ երեկույթի են եղել։ Սկալոնին վրդովվել է դրանից՝ ասելով, որ մի քանի օրից թիմը կհանդիպի Հարավային Ամերիկայի ուժեղագույն թիմերից մեկի հետ։
Նոյեմբերի 17-ին Արգենտինան պարտվեց Ուրուգվային, իսկ նոյեմբերի 22-ին հաղթեց Բրազիլիային (1:0): Բրազիլացիների դեմ խաղից հետո Սկալոնին հայտարարեց, որ պատրաստվում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո, որը կկայանա 2024 թվականի ամռանը։