«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին անվանել է ամենադժվար մրցակիցը, ում դեմ երբևէ խաղացել է։
«Ամենադժվար մրցակիցը, որ երբևէ խաղացել եմ: Մեսսին»,- ասել է Ալեքսանդր-Առնոլդը Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) YouTube-ալիքի տեսանյութում:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ինտեր Մայամի» անցած ամառ։ Նախորդ մրցաշրջանում 36-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։