«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է իր հույզերով այն փաստից, որ դարձել է 2023 թվականի լավագույն ռմբարկու՝ խփելով 54 գոլ։
«Ես զարմացած չեմ իմ խաղամակարդակով, քանի որ գիտեմ, որ դեռ շատ ուժ ունեմ իմ մեջ: Ես գիտեմ, որ կարող եմ շատ գոլեր խփել «Ալ-Նասրի» և ազգային թիմի կազմում, ուստի անհավանական էր, որ անհատական մակարդակում կարողացա 54 գոլ խփել»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Record-ը։
Հիշեցնենք, որ այս շաբաթ տեղի ունեցավ Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը, որում Ռոնալդուն ճանաչվեց Մերձավոր Արևելքի լավագույն խաղացող, երկրպագուների վարկածով լավագույն խաղացող, ինչպես նաև արժանացավ Մարադոնայի մրցանակին՝ որպես 2023 թվականի լավագույն ռմբարկու։
Այս մրցաշրջանում 38-ամյա հարձակվողը մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։