Ֆրենկի դե Յոնգ. «Մենք դեռ Լա Լիգայում հաղթանակի հավակնորդներ ենք»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարծում է, որ չնայած մրցակիցներից հետ մնալուն, կատալոնական ակումբը դեռևս հավակնում են հաղթանակի իսպանական Պրիմերայում։

«Մենք միավորներ կորցրինք, որոնք չպետք է կորցնեինք, և այժմ մենք պետք է բարելավվենք, մենք դա գիտենք։ Մենք ունենք անհրաժեշտ որակ, բայց երբեմն մեզ պակասում է ուժն ու կենտրոնացումը։

Լա Լիգայում հաղթանակը կախված է նաև «Ռեալից» և «Ժիրոնայից»: Այնուամենայնիվ, եթե մեր թիմը բարելավվի, մենք հնարավորություն կունենանք հաղթելու մնացած հանդիպումներում։ Մենք դեռ Լա Լիգայում հաղթանակի հավակնորդներ ենք»,- դե Յոնգի խոսքերն է մեջբերում Marca-ն։