ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է «Ուդինեզեի» հետ Իտալիայի առաջնության 21-րդ տուրի խաղում (3-2) «Միլանի» դարպասապահ և թիմակից Մայք Մանյանի հասցեին ռասիստական վիրավորանքների հետ կապված միջադեպը։
«Դու հեռու ես միայնակ լինելուց, մենք բոլորս քեզ հետ ենք։ Միշտ նույն խնդիրները, բայց դեռ լուծումներ չկան։ Ոչ ռասիզմին»,- գրել է Մբապպեն իր սոցցանցում։
Հիշեցնենք, որ Ա Սերիայի «Ուդինեզե» – «Միլան» հանդիպումը դադարեցվել էր տանտերերի երկրպագուների ռասիստական վանկարկումների պատճառով «ռոսոներիների» դարպասապահի հասցեին: Ֆրանսիացին նախ բողոքել է մրցավարին «Ուդինեզեի» երկրպագուների կողմից իր հասցեին ուղղված ռասիստական վիրավորանքներից, իսկ հետո գնացել է տրիբունայի հրապարակ՝ չցանկանալով շարունակել խաղը։ Շուտով նրա թիմակիցները համոզեցին խաղացողին վերադառնալ խաղադաշտ։ Հանդիպումը դադարեցվել է հինգ րոպեով, ապա շարունակվել։