«Բրեստի» գլխավոր մարզիչը Կրիշտիանու Ռոնալդուին հրավիրել է Ֆրանսիայի առաջնություն

«Բրեստի» մարզիչ Էրիկ Ռոյը պատասխանել է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի այն խոսքերին, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունն իր մակարդակով գերազանցում է ֆրանսիական Լիգա 1-ին։

«Ես նրան հրավիրում եմ այստեղ խաղադաշտ: Չգիտեմ՝ կգնահատի՞ դա, բայց դեռ։

Այնպես չէ, որ ես համաձայն չեմ: Պարզապես Ռոնալդուն երբեք չի խաղացել Լիգա 1-ում, ինչպե՞ս կարելի է համեմատել այդ ժամանակ: Մենք պետք է նախ այստեղ խաղանք: Ես հարգում եմ նրա կարծիքը, բայց ավելին ասելու բան չկա»,- մարզչի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի սկզբից։ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը սաուդյան արաբական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Ռոնալդուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։Այս մրցաշրջանում Կրիշտիանուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման ու դարձել 24 գոլի հեղինակ։