«Նյուքասլը» առաջնահերթ թեկնածու է ընտրել կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Էդի Հաուի թիմը թիրախավորել է «Էվերթոնի» ֆուտբոլիստ Ամադու Օնանային, ով գնահատվում է 100 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ բելգիացի կիսապաշտպանը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում Պրեմիեր Լիգայում։ Այս ընթացքում Օնանան իր դիրքում հաստատվեց որպես առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ «Էվերթոնը» դժվար թե բաց թողնի 22-ամյա Օնանին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն «Նյուքասլը» կարող է փորձել համոզել մերսիսայդցիներին։
Ընթացիկ մրցաշրջանում Ամադուն Պրեմիեր Լիգայի 17 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։