Ֆրենկի դե Յոնգ. «Մեր նպատակը Չեմպիոնների Լիգան հաղթելն է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը բացատրել է, թե ինչ նպատակներ է հետապնդելու իր թիմը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում։

«Եթե մասնակցում ես մրցաշարի, ապա դա անում ես հաղթելու համար: Յուրաքանչյուր թիմի նպատակը Չեմպիոնների Լիգայում հաղթելն է, մենք բացառություն չենք։ Սա չի նշանակում, որ ձախողման դեպքում աղետ կլինի»,- դե Յոնգի խոսքերը մեջբերում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ 1/8-րդ եզրափակիչ փուլում «Բարսելոնան» կհանդիպի Իտալիայի չեմպիոնների հետ՝ ի դեմս «Նապոլիի»։