Լոնդոնի «Չելսիի» լեգենդ և նախկին ավագ Ջոն Թերին պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյին անվանել է իր կարիերայի լավագույն մարզիչ։
«Մոուրինյոն ամենայուրահատուկ մարզիչն է, ում ես երբևէ տեսել եմ։ Նա կարևոր դեր խաղաց իմ հաջողության մեջ։ Նա միշտ մտածում էր առաջ և գիտեր, թե ինչ են անելու իր հակառակորդները։ Մենք զգում էինք, որ դա մենք ենք աշխարհի դեմ: Լավագույն մարզիչը, որ երբևէ ունեցել եմ»,- Թերիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Թերին հանդես է եկել «Չելսիի» գլխավոր թիմում 1998-ից 2017 թվականներին։ Պաշտպանը հինգ անգամ հաղթել է առաջնությունը և Անգլիայի գավաթը, երեք անգամ նվաճել Անգլիայի լիգայի գավաթը, ինչպես նաև մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան։ Ջոնն իր կարիերան ավարտեց «Ասթոն Վիլայում», որի կազմում խաղաց 2017/2018 մրցաշրջանում։ Թերին Անգլիայի հավաքական է հրավիրվել 2003-ից 2012 թվականներին։