«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, խոսելով իր խաղի մասին, անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին՝ համեմատելով նրան իր հետ։
«Այս մրցաշրջանում ես լավագույն ռմբարկուն էի, պատկերացրեք, որ հաղթում եմ Հոլանդի նման երիտասարդ գազաններին: Ես հպարտ եմ դրանով: Եվ շուտով ես կդառնամ 39 տարեկան:
Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ նորից կասկածում են ինձ, իսկ հետո ես հաջողության եմ հասնում։ Քննադատությունն ինձ չի անհանգստացնում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցցանցում։
38-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 18 խաղում խփել է 20 գոլ։ Ընդհանուր առմամբ պորտուգալացին 2023 թվականին խփել է 53 գոլ։ 23-ամյա Էրլինգ Հալանդն ունի 50 գոլ։