«Ռոմայի» նախկին կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը բարձր է գնահատել Դանիելե դե Ռոսսիի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը։ Նշենք, որ Նայնգոլանը Դե Ռոսիի գլխավորությամբ հանդես է եկել ՍՊԱԼ-ում։
«Համոզված եմ, որ Դե Ռոսին կարող է զարմացնել։ Ես գիտեմ նրա մարզչական գաղափարները։ Այն բանից հետո, երբ ակումբի ղեկավարությունը հեռացրեց Դե Ռոսիին, բոլոր ֆուտբոլիստներն իսկապես զղջացին դրա համար, քանի որ նրա կողմից աջակցությունն անհավանական էր։ Ես տեսնում էի, որ նա ցանկանում էր խաղալ որոշակի ոճով, բայց իր տրամադրության տակ չուներ համապատասխան ֆուտբոլիստներ դա անելու համար։ Սա էր ՍՊԱԼ-ից նրա հեռանալու պատճառը»,- Նայնգոլանի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոման» պաշտոնանկ էր արել Ժոզե Մոուրինյոյին, ով թիմը գլխավորում էր 2021 թվականից։