Կամո Հովհաննիսյանը հեռացել է «Աստանայից»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հեռացել է ղազախական «Աստանայից»։

«Շնորհակալություն «Աստանային» 2 տարիներիս համար։ Հպարտ եմ, որ ներկայացնում էի այս ակումբը։ Շնորհակալություն թիմակիցներիս, մարզչական շտաբին ու բժշկանան անձնակազմին։ Մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ»,- գրել է հայ ֆուտբոլիստը սոցցանցերում։

Կամո Հովհաննիսյանը 2022 թվականից էր խաղում «Աստանայում»։ Օրեր առաջ «Աստանայից» հեռացել էր նաև Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։