Տակեֆուսա Կուբոն կարող է դառնալ Ռոնալդուի խաղընկերը

«Ալ-Նասրը» հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյի ծառայություններով: Ինչպես հայտնում է Relevo-ն, սաուդյան արաբական ակումբը դիտարկում է 22-ամյա ճապոնացուն ուժեղացնելու ֆուտբոլիստների շարքը, ովքեր հնարավորություններ կստեղծեն Կրիշտիանու Ռոնալդուի համար։

Ֆուտբոլիստն այժմ Ճապոնիայի հավաքականի կազմում է Ասիայի գավաթի խաղարկությունում: Նրա գործող պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Կուբոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։