Իվան Թոնի․ «Ուզում եմ խաղալ բարձրակարգ ակումբում և պայքարել տիտղոսների համար»

«Բրենթֆորդի» հարձակվող Իվան Թոնին խոսել է եվրոպական թոփ ակումբներից մեկը տեղափոխվելու պատրաստակամության մասին։

«Ակնհայտ է, որ ես ցանկանում եմ խաղալ բարձրակարգ ակումբում և պայքարել տիտղոսների համար: Եթե ​​ինչ-որ թիմ վճարում է ինձ համար անհրաժեշտ գումարը, ապա ինչո՞ւ ոչ։ Ամեն դեպքում, ես միշտ պատրաստ կլինեմ նոր մարտահրավերի, լինի դա հունվարին, թե մեկ այլ ժամանակ։ Այնուամենայնիվ, այս պահին ես կենտրոնացած եմ «Բրենտֆորդում» խաղալու վրա»,- Տոնիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսին Թոնին ութ ամսով հեռացվել էր ֆուտբոլից՝ խաղադրույքների կանոնները խախտելու համար։ Ֆուտբոլիստի որակազրկման ժամկետը լրացել է երեքշաբթի՝ հունվարի 16-ին։

Անցած մրցաշրջանում Թոնին «Բրենտֆորդի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 35 մլն եվրո։